Այսօր` հունվարի 19-ին Վերաքննիչ քրեական դատարանը քննել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանի (լուսանկարում) նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ փաստաբանների միջնորդությունը:
Aravot.am-ի տեղեկություններով դատարանը, սակայն, մերժել է փաստաբանների միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանն արդեն մեկ ամսից ավելի է՝ գտնվում է կալանքի տակ:
Ավելի վաղ մեզ հետ զրույցում դաշինքի ավագանու անդամ Արթուր Օհանյանը տեղեկացրել էր, որ վերջին շրջանում Ասլանյանի նկատմամբ կալանքը խստացրել են եւ բացի փաստաբաններից այլ այցելությունները բացառված են:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ