Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ի երեկոյան ժամը 20:30-ի տվյալներով՝ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։
Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում բուք է։
Կարդացեք նաև
Շիրակի մարզում, Գեղաքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Տավուշի մարզի Բերդ, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր և Չարենցավան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Արագածի և Թալինի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Արտակարգ իրավիճակների նախարարություն