ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ի՞նչն է խանգարում ադրբեջանական զորքերի՝ ՀՀ տարածքից դուրսբերման հարցով ՀԱՊԿ-ին դիմել՝ այն դեպքում, երբ Ղազախստանի ներքաղաքական կյանքը հանգուցալուծվեց ՀԱՊԿ-ի ջանքերով, իսկ ադրբեջանցի զինվորիների՝ ՀՀ տարածք ներխուժելու հարցը չի լուծվել։
«Ղազախստանի մասին լրացուցիչ պարզաբանումների կարիք չեմ տեսնում։ Կառավարությունն ունի լիազորություններ՝ ՀԱՊԿ-ի հետ կապված որոշումներ կայացնելու հարցում։ Համոզված եղեք, որ հնարավորությունների մասին չենք մոռանում»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ