ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բացահայտեց, թե վերջերս Ստոկհոլմում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանն ինչ են խոսել։ Միրզոյանի խոսքով՝ դա չի եղել պաշտոնական հանդիպում, այդ պատճառով ԱԳՆ-ն մամուլի հաղորդագրություն չի տարածել, այլ ուղղակի մի սրահից մյուսն անցնելու ընթացքում ծանոթացել են, եւ տեղի է ունեցել հետեւյալ խոսակցությունը․
-Բարև ձեզ։
-Բարև ձեզ։
– Ուրախ եմ ծանոթանալ։
Կարդացեք նաև
-Ես էլ եմ ուրախ եմ ծանոթանալ։
-Մենք տրամադրված ենք խնդրի կարգավորման։
-Մենք էլ ենք տրամադրված կարգավորման։
Միրզոյանի խոսքով՝ ասվել է, որ ներկայացուցիչներ են նշանակվելու, որպեսզի երկխոսության գործընթացը սկսվի, ինչից հետո եղել են ներկայացուցիչների նշանակումները։
«Դա լավ խոսակցություն էր, պաշտոնական հանդիպում չէր, բայց ազդակները կարծես թե դրական էին։ Գրեթե տառացի ասացի, թե ինչ ենք խոսել»,-հավելեց Արարատ Միրզոյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ