Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Մոնթեն այնքան խելացի չի գտնվել, որ ԵՊՀ-ի պատերի տակ ծվարած, կաշառք հավաքելով՝ միլիոնատեր դառնա»

Հունվար 19,2022 19:25

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը հիշեցրեց Արցախի մասին ՀՀ-ի եւ Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի խոսքերը, որ՝ եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը, ապա հիշեցրեց նաեւ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասել, թե առանց Արցախի Հայաստան չկա։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ Փաշինյանը պատրա՞ստ է վերահաստատել պնդումը։

Նիկոլ Փաշինյանը նախ հետեւյալն ասաց․ «Ցավով կամ գուցե ոչ ցավով արձանագրեմ․ Մոնթե Մելքոնյանն այնքան խելացի չի գտնվել, որ ԵՊՀ-ի պատերի տակ ծվարած, կաշառք հավաքելով՝ միլիոնատեր դառնա, եւ նա շատ մեծ ժառանգություն է թողել, որպեսզի ոմանք ԵՊՀ ֆակուլտետներից մեկի պատերի տակ ծվարելով՝ 5-10-15-20 կամ ավելի դոլար կաշառք հավաքելով՝ միլիոնատեր դառնան»։

Ապա Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր ասածներն այն են, ինչ նպատակահարմար է համարում․ «Բացեք եւ կարդացեք կառավարության ծրագիրը։ Կրկնեք, անգիր արեք ու մի հարցրեք, թե այս կամ այն նախադասությունը կարո՞ղ ենք կրկնել։ Շատ բաներ կարող ենք ասել, որոնցից ձեր ունքերը կբարձրանան»։

Ղազինյանն արձագանքեց․ «Հասկանում եմ, որ համալսարանը ձեր մոտ խորը հետք է թողել, բայց բամբասանքների մեջ չէի ուզի խորանալ։ Եթե փաստեր կան, ամեն ինչի ձեւն էլ գիտեք, զբաղվել տվեք։ Հիմա հրաժարվո՞ւմ եք հաստատել, որ առանց Արցախ Հայաստան չկա»։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «ՀՀ վարչապետի դիրքորոշումներն արտահայտված են կառավարության ծրագրում։ Վարչապետը ձեր «պասերով» չի, որ պետք է խոսի։ Այո, ԵՊՆ-ն իմ հոգում մեծ հետք է թողել, բայց գրպանումս չի թողել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31