«Ադրբեջանական զորքերի՝ ՀՀ սուվերեն տարածք խորացման կամ ներթափանցման փորձերի կանխման համար գործադրված են ՀԱՊԿ եւ երկկողմ մեխանիզմներ։ Դուրսբերման ուղղությամբ աշխատանքները տարվում են։ Հարցը ենթակա է լուծման հանձնաժողովի աշխատանքների շրջանակում»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նաեւ հայտնեց, որ սահմանագծման եւ սահմանազատման հարցերով հանձնաժողովի ձեւավորման ժամկետները դեռեւս հստակ չեն։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ