Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել»․ Նիկոլ Փաշինյան

Հունվար 19,2022 18:58

«Ո՞ վ է կայացրել Ռուբեն Ռուբինյանին ՀՀ-Թուրքիա երկխոսության հայկական կողմի բանագնաց նշանակելու որոշումը, ի՞նչ փաստաթղթով են սահմանվել նրա լիազորություններն ու պարտավորությունները»- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր նման հարցեր հնչեցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Նա հաշվետու է ինձ, ՀՀ անվտանգության խորհրդին եւ մեծ հաշվով՝ ՀՀ ժողովրդին»,-պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գեղամ Մանուկյանը պնդեց՝ գրավոր փաստաթուղթ կա՞․ «Ռուբինյանն այդ բանակցություններում, եթե վտանգավոր որեւէ որոշում կայացրեց, ո՞ւր է Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը։ Չկա թուղթ, որ ասենք՝ դու ես գործուղել Ռուբեն Ռուբինյանին»։ Փաշինյանը պատասխանեց․ «Անկախ նրանից, թե ով կբանակցի, պարզ է, որ գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում եմ անձամբ ես։ Ես եմ պատասխանատու, ի՞նչ խնդիր կա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31