Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպանեք Էրդողանին նրա զենքերով» պաստառը պարզած անձանց դեմ Շվեյցարիայում դատ է սկսվել

Հունվար 19,2022 18:29

Ermenihaber. Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում՝ խորհրդարանի հրապարակում, 2017-ին տեղի ունեցած ցույցի ժամանակ «Սպանեք Էրդողանին» գրությամբ պաստառը բռնած 4 անձանց նկատմամբ դատավարություն սկսելու որոշում է կայացվել:

Նշվում է, որ Բեռնի դատախազությունը 2021-ին պատիժ էր նշանակել տվյալ անձանց համար, սակայն պաստառը պատրաստած և մամուլում «ձախ ակտիվիստներ» ներկայացած անձինք բողոքարկել են վճիռը, ինչի արդյունքում դատավարություն անցկացնելու որոշում է կայացվել:

Հաղորդվում է, որ «հրապարակայնորեն հանցագործության կամ բռնության դրդելու» մեղադրանքով դատապարտվող ցուցարարները մեղավոր ճանաչվելու դեպքում կարող են դատապարտվել 3-ական տարվա ազատազրկման: Այս գործով ավելի վաղ հետաքննություն էր սկսվել նաև Ստամբուլի դատախազությունում:

Հիշեցնենք, որ 2017-ին Բեռնում կազմակերպվել էր «Ոչ»-ի ցույց, որը կոչ էր անում Թուրքիայի քաղաքացիներին՝ դեմ քվեարկել այդ ժամանակ Էրդողանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին:

Հանրահավաքի ժամանակ օգտագործվել էր Էրդողանի դիմանկարով պաստառ՝ ատրճանակը գլխին պահած: Մեծադիր պաստառի վերևի հատվածում գրված է եղել «Սպանել Էրդողանին», իսկ ստորին հատվածում՝ «Նրա զենքերով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31