«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից կրկին հարցրեց, թե երբ է հրաժարական տալու։ Նա հիշեցրեց, որ այսօր Քերոբյանն արդեն մեկ անգամ պատասխանել է հարցին ու ասել, որ եթե իր խոսքի տեսագրությունն ամբողջությամբ լսվի, պարզ կլինի, որ ինքը կատակ է արել։
Արեգնազ Մանուկյանը խոսափողից միացրեց Քերոբյանի խոսքն ամբողջությամբ, որտեղ նա ասում է, որ պաշտոնից կառչած չէ եւ 2021թ․-ին երկնիշ տնտեսական աճ չլինելու դեպքում ինքը հրաժարական կտա։
Ուշագրավ է, որ ամբիոնին Վահան Քերոբյանի փոխարեն մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հայտարարեց․ «Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ եւ ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար ու կառավարության անդամ որքա՞ն կաշխատի եւ որքան չի աշխատի»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ