«Որեւէ նախապայման չկա»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ՀՀ-Թուրքիա երկխոսության մեկնարկում թուրքական կողմից նախապայմաններ կա՞ն։
Ինչ վերաբերում է մտահոգություններին, թե Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը մտադիր է պայմանավորել «միջանցք» ստանալու ձգտմամբ, Արարատ Միրզոյանը նշեց․ «Մի քանի հրապարակումներ եղան այն մասին, որ թուրքական շրջանակներից միջանցքի տրամադրման հարց է բարձրաձայնվել։ Մեր դիրքորոշումը հայտնի է՝ մենք որեւէ միջանցքային տրամաբանության չենք համաձայնելու։ Կողմ ենք տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակմանը, որի արդյունքում թե ՀՀ-ն, թե Թուրքիան եւ թե Ադրբեջանն օգտվելու են միմյանց ճանապարհներից։ Ցանկացած ճանապարհ պետք է լինի տվյալ երկրի սուվերենության ներքո»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ