Լրահոս
Օրվա լրահոսը

Գործի վարույթը չի կասեցվի․ դատարանը մերժել է Արմեն Գևորգյանի պաշտպանների միջնորդությունները

Հունվար 19,2022 17:49

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի նախկին և ներկա պաշտպանների միջնորդությունները։ Դատական ակտը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում։

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանի նախկին պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր կասեցնել ԵԴ/0253/01/19 գործով վարույթը և ԱԺ պատգամավորի կարգավիճակից բխող հարցի վերաբերյալ դիմել ՍԴ։

Իր հերթին պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդել էր ճանաչել Արմեն Գևորգյանի՝ որպես ԵԽԽՎ պատգամավորի անձեռնմխելիությունը, որպեսզի պատգամավորը կարողանա մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 25-ին, ժամը 13։00-ին։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31