ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի մթնոլորտն այսօր սրվեց այն բանից հետո, երբ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ակնկալիք հայտնեց, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ԱԺ ամբիոնից կկրկնի հայոց ցեղասպանության մասին պատմական ճշմարտությունը։ Մկրտչյանն ասաց, որ եթե Նիկոլ Փաշինյանն ամբիոնին չմոտենա, դա կդիտվի որպես իրականությունից հրաժարում։
Ամբիոնին մոտեցավ ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ինչից հետո պատգամավորն ասաց․ «Հայոց ցեղասպանության վերաբերյալ իմ պնդումները կրկնելու փոխարեն «Օմեգա»-ին ուղարկեց ամբիոնի մոտ։ Դրա համար են ձեր պատգամավորներն ասում, որ պահանջատեր չեն․․․»։
Դահլիճում աղմուկ բարձրացավ։ Նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հրահանգեց անջատել Աննա Մկրտչյանի խոսափողը․ «Կոռեկտ արտահայտվեք»։
Արարատ Միրզոյանն արձագանքեց, որ դժվար է նման բառակույտին արձագանքել՝ առանց քաղաքավարության սահմաններն անցնելու․ «Բայց կփորձեմ։ Ակնհայտ է, որ ձեր մտածածը չի համապատասխանում իրականությանը։ Ուղղակի խորհուրդ կտամ բարեւել Նարիմանովին, տիկին Մկրտչյան»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ