Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բարեկամության շքանշան է հանձնել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանին։
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ընդունելությունների սրահում:
Վարդան Տողանյանը Բարեկամության շքանշանով պարգևատրվել է ՌԴ նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 20-ի հրամանագրով։ Պետական մրցանակը շնորհվել է ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար։
ՌԴ-ում ՀՀ դեսպանություն
Հիշեցնենք, որ ՌԴ-ում առաջիկայում նոր դեսպան կլինի․ ՀՀ նախագահի հրամանագիրը Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։