ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին ասաց, որ Վանաձոր համայնքի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանը ՔԿՀ-ում լինելու եւ իշխանության սրտի քաղաքապետը չլինելու պատճառով չի կարողանա մասնակցել ավագանու առաջին նիստին եւ ընտրվել․ «Ինչպե՞ս է ապահովվելու նրա մասնակցությունը»։
Կարեն Անդրեասյանն անդրադարձավ նախ քաղաքական հարցադրմանը․ «Բազմաթիվ տեղերում ընտրվել են ոչ իշխանական ուժի համայնքապետերը։ Որոշ համայնքներում ՔՊ թեկնածուն ավելի քան 40-49 տոկոս է ունեցել, բայց այլ կուսակցության համայնքապետ է անցել։ Այսինքն, չկա միտում կամ քաղաքական միջամտություն»։
Ինչ վերաբերում է հարցի իրավական կողմին, ապա նախարարը նշեց․ «Օրենսդրությունը չի նախատեսում իրավունքի իրացում այն դեպքերում, երբ անձը գտնվում է կալանքի տակ։ ՔԿՀ ղեկավարը կամ նախարարն իրավասու չեն անել քայլ, որը դուրս է իրենց լիազորություններից։ Եթե որեւէ կալանավորի թույլ տանք ընտրությունների համար բացակայել ՔԿՀ-ից, դա անթույլատրելի կլինի։ Դատական գործերն էլ չեմ մեկնաբանի, որովհետեւ խոսքս կարող է մեկնաբանվել որպես գործադիր իշխանության միջամտություն»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ