Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մի բան է Ադրբեջանի դիրքորոշումը, մի բան է իրականությունը»․ Արարատ Միրզոյան

Հունվար 19,2022 17:29

«Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումը խանգարում է եղած խնդիրների՝ կառուցողական մթնոլորտում քննարկմանը եւ բոլորի համար ընդունելի լուծումների փնտրտուքին»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հասցեին հնչեցրած սպառնալիքներին։

«Միաժամանակ, ոչ միշտ են հրապարակային հայտարարություններն ամբողջությամբ համընկնում փակ սենյակներում քննարկված մոտեցումների հետ։ Մի բան է Ադրբեջանի դիրքորոշումը, մի բան է իրականությունը կամ միջազգային հանրության դիրքորոշումը։ Իրականում, չնայած Ադրբեջանի մեկ տարվա պնդումներին, թե ԼՂ խնդիրը լուծված է, աշխարհը բոլորովին համաձայն չի դրա հետ։ Հերթական ապացույցը անցած դեկտեմբերին Ստոկհոլմում ԵԱՀԿ ամենամյա համաժողովն էր»,-շեշտեց Արարատ Միրզոյանը։

Նա նաեւ հայտնեց, որ ՄԽ համանախագահության ձեւաչափով հանդիպում նախատեսված չէ, փոխարենը կլինի ՄԽ համանախագահների այց տարածաշրջան․ «Հարցը պարբերաբար հետաձգվում էր։ Այցը պետք է տեղի ունենա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31