Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանի նախկին թիմակիցը ՔՊ թիմում այլեւս չի կիսում առաջին նախագահի գնահատականը. «Պետական շահը չե՞նք սպասարկում, չէ, սպասարկում ենք միանշանակ»

Հունվար 19,2022 17:21

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին գնահատական տալով՝ ասել էր, որ փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը եւ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են:

Քանի որ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանը ՀԱԿ տնտեսական հանձնախմբի ղեկավարն է եղել եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդականն է, նրան հարցրեցինք՝ համաձա՞յն է առաջին նախագահի դիտողության հետ: Խաչատրյանը պատասխանեց. «Պետական շահը չե՞նք սպասարկում: Չէ, պետական շահ ենք սպասարկում միանշանակ: Մենք մեր պարտականություններն ենք կատարում, որը հենց կոչված է պետության նպատակներին ծառայել: -Պետրոսյանը իր հայտարարությունն է արել, ինքը պետք է պատասխանի»:

Տեր Պետրոսյանը նաեւ ասել էր, որ Փաշինյանը պատուհաս է, ազգային անվտանգության համար սպառնալիք: Վահագն Խաչատրյանն արձագանքեց. «Չեմ մեկնաբանում, բայց չեմ կիսում այդ գնահատականները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31