ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին՝ Հայաստանը որեւէ քայլ անո՞ւմ է մարտական ԱԹՍ ունենալու ուղղությամբ ու ի՞նչ քայլեր է անում՝ պատասխանեց. «Այդ աշխատանքները վաղուց են գնում, իմ աշխատած ժամանակաշրջանում վերջնական փուլին են մոտենում: Տարբեր ընկերություններ կան, որոնք հաջողություններ ունեն, արդեն պատրաստի էլ ունեն, փորձարկումների ընթացքում են: Արդեն պետական փորձարկումների են անցել: Հակված ենք ունենալ այսօրվա ռազմական իրավիճակներում կիրառվող բոլոր տեսակի ԱԹՍ-ներ, այդ թվում կան կամիկաձեներ: Լուծումներ առաջարկողները ամեն անգամ մի հատ նոր բան են մտցնում: Մենք խնդիրը շատ հստակ ենք դրել՝ պատրաստ ենք իրենց արտադրանքը ՊՆ կարիքների համար գնել»:
Նախարարը բացատրեց, որ նախ փորձարկումների են անցնում, հետո՝ պետական փորձարկման, որից հետո կնքվում է պայմանագիր. «Վերջնական պայմանագիր դեռեւս կնքված չի, որովհետեւ պետական փորձարկման ժամանակ չնախատեսված խնդիրներ են եղել, որոնք իրենք վերացնում են»:
Վահագն Խաչատրյանն ասաց, որ շատ կարեւոր են հակադրոնային համակարգերը, որոնք կապի դեմ են աշխատում ու թույլ չեն տալիս, որ ԱԹՍ-ները տվյալ օդային տարածքով ազատ թռչեն:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ