Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անձնական նկատառումներով, որոշում եմ կայացրել մի փոքր վաղ դադարեցնել իմ լիազորությունները. Լևոն Յոլյան

Հունվար 19,2022 16:45

«Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածի 8-րդ մասի համաձայն` տեղեկացնում եմ Ձեզ, որ այսօր Ազգային ժողովի նախագահին եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնից իմ հրաժարականի դիմումը:

Երկարատև աշխատանքային կենսագրության ավելի քան 13 տարին աշխատել եմ պալատում, որից վերջին 5 տարին՝ պալատի ղեկավարի պաշտոնում։

Վստահաբար նշում եմ, որ պալատը իր կարևորագույն տեղն է ունեցել պետական և համայնքային միջոցների օգտագործման գործընթացը հնարավորինս արդյունավետ և իրավական ակտերին համապատասխան կազմակերպելու գործում։

Իմ պաշտոնավարման ընթացքում պալատը գործել է պատասխանատվության մեծ զգացումով և նվիրվածությամբ, որդեգրել է քաղաքական չեզոքություն, ոչ բարձրակոչ և ոչ էլ աղմկալի հայտարարությունների քաղաքականություն:

Արել եմ ամեն հնարավորը, որպեսզի պալատում աշխատեն իրենց գործին նվիրված, բանիմաց և ազնիվ մասնագետներ։

Անձնական նկատառումներով, որոշում եմ կայացրել մի փոքր վաղ դադարեցնել իմ լիազորությունները։

Վստահ կարող եմ հայտնել, որ թողնում եմ անաչառ, ազնիվ, իրենց գործին գիտակ և համերաշխ թիմ, որը, համոզված եմ, նույն արդյունավետությամբ և արժանապատվորեն կշարունակի ծառայել մեր պետությանը և ժողովրդին։

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետին, կառավարությանը, Ազգային ժողովին համատեղ աշխատանքի համար։

Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր նախկին և ներկա գործընկերներին համատեղ աշխատանքի համար:

Լևոն ՅՈԼՅԱՆ

Հաշվեքննիչ պալատի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել