Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԾԿՀ-ն հավանություն տվեց «Ռոստելեկոմի» վաճառքին

Հունվար 19,2022 16:38

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում կայացված որոշմամբ՝ «Տաշիր հոլդինգ»-ը ձեռք կբերի Հայաստանի հեռահաղորդակցության օպերատորներից մեկի՝ «Ռոստելեկոմի» 100% բաժնետոմսերը։

Ըստ ՀԾԿՀ որոշման նախագծի, ՌԴ քաղաքացի Արման Հունանյանը եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն Կիպրոսում գրանցել են նոր ընկերություն՝ «Մոլիտրո Հոլդինգս Լիմիթեդ», որն էլ ձեռք է բերում «Ռոստելեկոմի» հայաստանյան դուստր ձեռնարկության միակ բաժնետեր Filor Ventures Limited ընկերության 100 % բաժնեմասը։

Գործարքը գնահատվել է 25 միլիոն դոլար։ Ներդրումային ծրագրերով նախատեսվում է, որ առկա ենթակառուցվածքների պահպանման ծախսերը կկազմեն տարեկան 1,5-1,8 միլիարդ դրամ, առաջիկա հինգ տարում էլ նախատեսվում է ընդհանուր ցանցի զարգացման համար ներդնել 2,5 միլիարդ դրամ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31