Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս տարիքում շատ ուշ է մարդկանց կրթելու, ամեն դեպքում կկրթեմ». Ստամբուլյանը ՔՊ-ականներին բացատրում է իր ազգանվան ծագումնաբանությունը

Հունվար 19,2022 15:52

«Իմ ազգանունը թուրքական ծագում չունի: Տգիտությունն այնքան շատ է, որ իշխող ուժ չգիտի, որ Ստամբուլն ընդհանրապես Թուրքիայի հետ որեւէ կապ չունի, դա հունարեն Իստամբուլ բառից է, որը նշանակում է իջնել քաղաք, այդ բառը կոստանդնուպոլիսեցիներն են օգտագործել ժամանակին: Ես դեռեւս հնարավորություն չեմ ունեցել ամբիոնից կրթելու, չնայած այս տարիքում շատ ուշ է մարդկանց կրթելու, ամեն դեպքում կկրթեմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը՝ պատասխանելով ՔՊ-ականներին:

Հիշեցնենք, որ Ծովինար Վարդանյանը հեգնել էր, թե՝ «տիկին Ստամբուլյան…Ստամբուլ»:

Այսօր ԱԺ նիստում քննարկվում էր «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով գործադիրը 13 տեսակի գործունեության համար հեշտացնում է օտարերկրյա տնտեսվարողների գործունեությունը: Հռիփսիմե Ստամբուլյանը մտահոգվել էր. «Ստացվում է, որ օտարերկրյա ներդրողն ավելի բարենպաստ պայմաններում է գտնվելու, քան տեղի ներդրողը։ Գուցե այս օրինագիծը բերում եք կոնկրետ երկրի՞ համար։ Ստամբուլ-Երեւան թռիչքները փաստ են»։

ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն էլ ի պատասխան՝ Ստամբուլյանի հիմնադրած «Անռիվա տուր» ընկերության էջում տեղադրված գովազդները մեջբերեց. «Ակցիա՝ Երեւան-Ստամբուլ-Երեւան, 96 000 դրամ․ սիրով սպասում ենք ձեզ՝ «Անռիվա տուր»: Տեղեկացնեմ, որ այս տուրիստական գործակալության հիմնադիր-տնօրենն է Հռիփսիմե Ստամբուլյանը, որը մի քանի րոպե առաջ մեր վրա էր մատ թափ տալիս, որ Երեւան-Ստամբուլ չվերթներ կան»:

Այս առնչությամբ Ստամբուլյանն ասաց. «Անռիվա տուրը երբեւէ որեւէ թռիչք դեպի Ստամբուլ չի իրականացրել, եղել է այն կազմակերպությունը, որն ամեն ինչ արել է, որ Անթալիայի թռիչքները չեղարկվեն: Հայ զբոսաշրջիկին ի պատասխան Անթալիայի, որ շատ էր սիրում գնալ ու all-inclusive համակարգով հանգստանալ, Անռիվա տուրի մեծ ջանքերի շնորհիվ Air Cairo ավիաընկերությունը 2017-ից մուտք է գործել Հայաստան ու մինչ օրս անխափան ծառայություններ է մատուցում»:

Ստամբուլյանը բացատրեց, որ «Անռիվա տուրը» վաճառում է ինչպես Երեւան-Մոսկվա, այնպես էլ Երեւան-Ստամբուլ ավիատոմսեր ու այդ գովազդը դրա մասին էր, բայց դա չի նշանակում, թե թռիչքներ են կազմակերպել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31