Aravot.am-ի տեղեկություններով, հունվարի 18-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից գրությամբ ստացվել է հունվարի 6-ին Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջի՝ ՀՀ իշխանության ներկայացուցչի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող գրառման տեսապատճենը: Նյութեր են նախապատրաստվում:
Aravot.am-ի հետ զրույցում, Ոսկան Սարգսյանը հետեւյալը փոխանցեց. «Ես 30 տարի լրագրող եմ, 18 տարի՝ խմբագիր, ես լրագրողական էթիկան գիտեմ, ես չեմ կարող որեւէ մեկին վիրավորել»:
Լուսանկարը՝ Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից