Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենուր պետք է պահպանել տրամաբանությունը՝ կամ բոլորը ներկայացնում են թեստ, որ առողջ են, կամ պահանջը դառնում է անիմաստ. Բաբկեն Պիպոյան

Հունվար 19,2022 14:10

Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փորձագետ Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան գրառումը

Քանի որ ԱԺ-ն քննարկեց QR-ի հարցը, «պարզ լեզվով» մի բան էլ ես ասեմ: Վաղուց արդեն ապացուցված է, որ պատվաստումը ՉԻ ԿԱՆԽՈՒՄ ոչ վարակվելը և ոչ էլ վարակելը:

Պատվաստման նպատակն է, ըստ էության, «թուլացնել» վիրուսի ազդեցությունը՝ նվազեցնելով հոսպիտալացման և մահվան դեպքերը:

Արդյոք պե՞տք է նվազեցնել՝ իհարկե ՊԵՏՔ է, բայց լրացուցիչ «ազդեցության համեմունքներ» տալ հարկավոր չէ՝ օմիկրոնը լայնորեն տարածվում է նաև պատվաստման բարձր ցուցանիշ ունեցող երկրներում: Իհարկե, արագ տարածվում է, բայց հոսպիտալացման և մահվան դեպքերն անահամեմատ քիչ են: Սրա մասին պետք է խոսել բաց ու անկեղծ՝ առանց կանխարգելման մասին չհիմնավորված հույսեր տալու՝ զուտ փաստերով:

Հիմա գամ QR-ին՝ չպատստվաստված մարդը թեստավորվում է ու որպես առողջ գնում ռեստորան, որտեղ իր կողքին նստած է պատվաստված մեր հայրենակիցը, որի առողջ լինելու մասին ոչ մի երաշխիք չկա: Ու պարզվում է, որ մեր պատվաստվածը վարակված է: Պատվաստվածն էլ մեր չպատվաստվածին վարակում է ու «ճանապարհում» տուն: Հաջորդ օրը «դեռ 3օր գործող» բացասական թեստով գնում է աշխատանքի, հետո թատրոն և՝ «դե, բարև Ձեզ, էլի»:

Ամենուր պետք է պահպանել տրամաբանությունը՝ կամ բոլորը ներկայացնում են թեստ, որ առողջ են, կամ պահանջը դառնում է անիմաստ՝ նապաստակի հայտնի անեկդոտի պես՝ միայն փաստաթղթաշրջանառությունն է ավելանում: Կիսահղի չեն լինում՝ ձևից անցեք բովանդակությունը՝ ոչ կատակ եմ անում, ոչ՝ հույս տալիս. փաստում եմ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31