Aravot.am-ի տեղեկություններով, հունվարի 18-ին ՀՀ ոստիկանությունը ՀՀ քր.դատ. օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար ստացել է գրություն, որ Շահեն Հարությունյանը հունվարի 6-ին ֆեյսբուքում՝ անձի հանրային գործունությամբ պայմանավորված, առերևույթ ծանր վիրավորանք պարունակող հրապարակում է կատարել: Նախապատրաստվում են նյութեր:
Aravot.am-ի հետ զրույցում Շահեն Հարությունյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Ես ամեն ինչ սպասում եմ այս երկրում»
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ