Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել էր բիզնեսի կառավարման մագիստրոս, ԿԲ վիճակագրության վարչության նախկին աշխատակից, մասնավոր բանկերից մեկի նախկին բաժնի պետ Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը։
ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարվեցին փակ քվեարկության արդյունքները։ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանի փոխանցմամբ՝ Հովհաննես Խաչատրյանի թեկնածությանը «կողմ» է քվեարկել 65, «դեմ»՝ 5 պատգամավոր։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ