«Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհն արդեն սկսել է քանդվել։ Տեղ-տեղ ճանապարհը սկսել է քանդվել՝ կառուցելուց 2-3 ամիս հետո»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Նոր ասֆալտի մասին է խոսքը։ Ձեր իշխանության ժամանակ կառուցած ճանապարհը, որը դուք կառուցեցիք, որովհետեւ ճանապարհը զիջեցիք թուրքին, արդեն քանդվում է»,-հավելեց պատգամավորը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարները՝ Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից