Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մելբուռնում ընթացող թենիսի «Մեծ Սաղավարտի» առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության, երկրորդ շրջանում այսօր հանդիպելու է Ֆրանսիան ներկայացնող Բենջամեն Բոնզիին:
Այս զույգի հաղթողը երրորդ շրջանում ուժերը չափելու է աշխարհի ուժեղագույն թենիսիստներից մեկի՝ իսպանացի Ռաֆայել Նադալի հետ, որը պայքարից դուրս է թողել գերմանացի Յաննիկ Հանֆմաննին եւ սպասում է իր հաջորդ մրցակցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ