Լրահոս
Օրվա լրահոսը

Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերի, արձակման նպաստ վճարելու հիմքերի մասին

Հունվար 19,2022 12:38

Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերություններն առաջանում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:

Աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել կողմերի համաձայնությամբ, աշխատողի կամ գործատուի նախաձեռնությամբ՝ ինչպես նաև Աշխատանքային օրենսգրքով սահմանված այլ հիմքերով։

Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել հետևյալ դեպքերում՝ 

ԳՈՐԾԱՏՈՒԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏ ԱՐՁԱԿՄԱՆ ՆՊԱՍՏ
Կազմակերպության լուծարում

 

ոչ ուշ, քան 2 ամիս առաջ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով
Աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատում
Աշխատողի` զբաղեցրած պաշտոնի չհամապատասխանում մինչև 1 տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ,

 

1-5 տարի աշխատողին` 35 օր առաջ,

 

5-10 տարի աշխատողին` 42 օր առաջ,

 

10-15 տարի աշխատողին` 60 օր առաջ

մինչև 1 տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի տասնապատիկի չափով,

 

1-5 տարի՝ քսանհինգապատիկի չափով,

 

5-10 տարի՝ երեսնապատիկի չափով,

 

10-15 տարի՝ երեսունհինգապատիկի չափով,

 

15 և ավել՝ քառասունչորսապատիկի չափով

 

 

Աշխատողին նախկին աշխատանքում վերականգնում նախապես չի ծանուցվում մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով
Աշխատողի կողմից իրեն վերապահված պարտականություններն առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարում նախապես չի ծանուցվում
Աշխատողի նկատմամբ վստահության կորուստ նախապես չի ծանուցվում
Աշխատողի երկարատև անաշխատունակություն մինչև 1 տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ,

 

1-5 տարի աշխատողին` 35 օր առաջ,

 

5-10 տարի աշխատողին` 42 օր առաջ,

 

10-15 տարի աշխատողին` 60 օր առաջ

մինչև 1 տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի տասնապատիկի չափով,

1-5 տարի՝ քսանհինգապատիկի չափով,

5-10 տարի՝ երեսնապատիկի չափով,

10-15 տարի՝ երեսունհինգապատիկի չափով,

15 և ավել՝ քառասունչորսապատիկի չափով

Աշխատողը ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ է աշխատավայրում գտնվում նախապես չի ծանուցվում
Ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի կողմից անհարգելի պատճառով աշխատանքի չներկայացում նախապես չի ծանուցվում
Պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարում կամ խուսափում նախապես չի ծանուցվում
Աշխատողի՝ տարիքային կենսաթոշակի իրավունք մինչև 1 տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ,

 

1-5 տարի աշխատողին` 35 օր առաջ,

 

5-10 տարի աշխատողին` 42 օր առաջ,

 

10-15 տարի աշխատողին` 60 օր առաջ

մինչև 1 տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի տասնապատիկի չափով,

1-5 տարի՝ քսանհինգապատիկի չափով,

5-10 տարի՝ երեսնապատիկի չափով,

10-15 տարի՝ երեսունհինգապատիկի չափով,

15 և ավել՝ քառասունչորսապատիկի չափով

Օտարերկրացու կացության կարգավիճակի ուժը կորցրած կամ անվավեր ճանաչում 3 օր առաջ

Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը չի կարող լուծվել հետևյալ դեպքերում՝

  • աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում (բացառությամբ կազմակերպության լուծարման և աշխատողի երկարատև անաշխատունակության դեպքերի, երբ աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր),
  • աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում (բացառությամբ կազմակերպության լուծարման դեպքի),
  • հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը (բացառությամբ կազմակերպության լուծարման դեպքի)
  • երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում (բացառությամբ կազմակերպության լուծարման,աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու, աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու, աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու, պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելու կամ խուսափելու դեպքերի),
  • տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում, եթե, այդ դեպքերով պայմանավորված, աշխատողը չի ներկայացել աշխատանքի (բացառությամբ կազմակերպության լուծարման դեպքի)
  • ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում, եթե մինչև տասներկու տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով աշխատողը չի ներկայացել աշխատանքի (բացառությամբ կազմակերպության լուծարման դեպքի):

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31