Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

2022-ին Արցախի ԱԳՆ-ն վարելու է նախաձեռնողական քաղաքականություն՝ համարձակ եւ թիրախային. Դավիթ Բաբայան

Հունվար 19,2022 11:44

«Արցախը դեռեւս ծանր վիճակում է գտնվում, սակայն, կարող ենք ասել՝ կամաց-կամաց, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվում ենք ինտենսիվ թերապիայի բաժանմունք»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում, ամփոփելով 2021 թվականն, այսպիսի ընդհանրական գնահատական տվեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Հետագա հաջողությունների համար նա կարեւոր է համարում ստեղծված ծանր հոգեբանական վիճակից դուրս գալը:

Ըստ նախարարի, 2021-ին Արցախի ԱԳՆ-ն իրականացրել է իր գործառույթները՝ ավանդական նպատակները մնացել են նույնը, դրանց նաեւ նոր գործառույթներ են ավելացել, այն է՝ Արցախի սուբյեկտայնության պահպանումը: Ընդհանուր առմամբ, բանախոսի գնահատմամբ, իրենց հաջողվել է պաշտպանել Արցախի շահերը միջազգային հարթակներում եւ անմասն չմնալ աշխարհաքաղաքական գործընթացներից. ԵԱՀԿ-ում տարածվել է 20 փաստաթուղթ, ՄԱԿ-ում՝ 15, ԵԽ-ում 4, ընդհանուր առմամբ, եղել են բազմաթիվ պաշտոնական հաղորդագրություններ, հայտարարություններ եւ մեկնաբանություններ, Արցախի ԱԳՆ-ն ակտիվ է աշխատել նաեւ տարբեր սոցիալական ցանցերում, բավականին ակտիվ աշխատել է ինքը՝ նախարարը՝ հատկապես տեղական եւ միջազգային մամուլի միջոցով ԱԳՆ-ի տեսակետները եւ մոտեցումները հանրայնացնելու, Ադրբեջանից եկող քաղաքական եւ դիվանագիտական հարձակումներին հակազդելու հարցում: ԱԳՆ-ն սերտորեն համագործակցել է ՄԻՊ-ի գրասենյակի եւ կրթության նախարարության հետ՝ պաշտպանելով Արցախի շահերը: Դավիթ Բաբայանը կարեւոր է համարում Հայաստանի եւ Սփյուռքի հետ հարաբերություններ պահպանումը եւ ներհայկական միասնականությունը:

2022 թվականի անելիքների շարքում Դավիթ Բաբայանն ընդգծեց Արցախի շահերի, անկախության եւ ինքնիշխանության պահպանման, Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության փիլիսոփայության ամրապնդումը: Նա հայտարարեց, որ 2022-ին Արցախի ԱԳՆ-ն վարելու է նախաձեռնողական քաղաքականություն՝ համարձակ եւ թիրախային, բայց միաժամանակ, հնարավորինս զուսպ եւ գովազդից զուրկ տեղեկատվական բաղադրիչով: Շարունակելու են՝ «շատ գործել քիչ խոսել» սկզբունքը, որը հրապարակային ոլորտին չի վերաբերվելու, ինչը հուսով են, կնպաստի, որ առավել շատ դրական արդյունքներ ամրագրեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31