44–օրյա պատերազմում հերոսացած գյումրեցի ըմբիշ, սերժանտ Սերգեյ Զաքյանի հիշատակին նվիրված հունահռոմեական ըմբշամարտի հանրապետական մրցաշար է անցկացվել «Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ-ի Գյումրու մասնաճյուղի մարզադահլիճում։
Միջոցառմանը մասնակցել են հանրապետության ուժեղագույն 60, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող հայազգի 4 երիտասարդ ըմբիշներ։
Թեժ պայքարից հետո 10 քաշային կարգերում որոշվել են հուշամրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները, որոնք պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և գավաթներով։
Շիրակի մարզպետարան