Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը Ֆրանսիայի արտգործնախարարին մեղադրում է դիվանագիտական էթիկետը խախտելու մեջ

Հունվար 19,2022 11:35

«Ազատություն». Ժան-Իվ Լը Դրիանը «ձևով և էությամբ անընդունելի» էր անվանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը՝ կապված Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի Արցախ այցի հետ։

«Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը խախտել է դիվանագիտական էթիկան», – երեկ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան։

«Ինչ վերաբերում է անձամբ Պեկրեսին և նրա այցին Ղարաբաղ, ապա Ֆրանսիայի նախագահի թեկնածուի կարգավիճակը նրան իրավունք չի տալիս վեր կանգնել Ադրբեջանի օրենքներից», – պնդել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, թե «երբ օտարերկրյա պետությունների քաղաքացիներն անօրինական կերպով այցելում են Ադրբեջանի տարածք, ապա նրանց նկատմամբ միջոցներ են ձեռնարկվում՝ նախատեսված վարչական և քրեական օրենսգրքերով»:

Հունվարի 18-ին Լը Դրիանը, պատասխանելով խորհրդարանի պատգամավորների հարցերին, հայտարարել էր, որ իր գերատեսչությունն անընդունելի է համարում ադրբեջանական կողմի հայտարարությունները Պեկրեսի հասցեին՝ Ղարաբաղ նրա այցից հետո, սակայն ակնկալում է, որ այսուհետ ֆրանսիացի խորհրդարանականներն ու պաշտոնյաները կտեղեկացնեն իշխանություններին իրենց այցերի մասին։

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31