Լրահոս
Օրվա լրահոսը

Սփիւռքը սկսած է անտարբեր ըլլալ ինքն իր նկատմամբ, յուսախաբ ըլլալ Հայաստանի նկատմամբ. Արամ Ա

Հունվար 19,2022 11:12

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Աի ֆեյսբուքյան գրառումը

Ինչո՞ւ «Սփիւռքի Տարի»:

Նման հռչակում մը կատարելու լուրջ պատճառներ ունէի, որովհետեւ Սփիւռքը սկսած է ծաւալիլ ու տարածուիլ: Հայութեան ջախջախիչ մեծամասնութիւնը Սփիւռքի մէջ է:

Սփիւռքը սկսած է մաշիլ ու գունաթափիլ: Սփիւռքը սկսած է անտարբեր ըլլալ ինքն իր նկատմամբ, յուսախաբ ըլլալ Հայաստանի նկատմամբ, յատկապէս` վերջին քանի մը տարիներուն, Արցախի պատերազմէն ետք:

Երիտասարդութիւնը սկսած է հեռանալ մեր կեանքէն, մեր հաւաքական կեանքէն, մեր կառոյցներէն:

Օտարին ներկայութիւնը հայ կեանքին մէջ սկսած է դառնալ զգալի: Մեր շուրջը տեղի ունեցող փոփոխութիւններուն հետ չենք կրցած քայլ պահել:

(Մտաւորականներու հաւաք, Անթիլիասի Մայրավանք, 2022)

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31