Մարդկանց միայն մի չնչին մասն է կարողանում ընդունել սեփական սխալներն ու դիմացինի ճշմարտացիությունը։ Ահա՝ նախկին ընդդիմադիրների մի խմբակ, որը չի հաջողել իր ոչ մի նախաձեռնության մեջ եւ հիմա դուրս է մնացել քաղաքական պրոցեսներից ու օրուգիշեր զբաղված է այսօրվա ընդդիմությանը սեւացնելու գործով։ Նրանց իրենց սխալները մատնացույց անելն անիմաստ է՝ նրանք ամեն ինչ ճիշտ են արել, իսկ այս վատ, անհասկացող ընտրողն ու անշնորհակալ հասարակությունն իրենց նման հրաշքներին մերժել են։
Ահա՝ մյուս խումբը, որը ժամանակին զզվեցրել է մարդկանց, հաբրգել ու համը հանել, հետո ագահությամբ փորձել է պահել իշխանությունը, դեմ է գնացել պարզ սերնդափոխությանը, ապա անսպասելի հեռացել ու նպաստել Փաշինյանի՝ իշխանության գալուն, իսկ հիմա անդադար մեղադրում է բոլորին, բայց ոչ իրեն։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: