Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արման Բաբաջանյանը գտնում է, թե պետք է թույլ չտալ, որ Ռուսաստանն ազդեցություն ունենա հայ-թուրքական բանակցությունների վրա. «Ա1+»

Հունվար 19,2022 09:30

«Թուրքիայի հետ խոսակցության գնալու քայլն է պայմանավորելու Հայաստանի ինքնիշխան ապագան, ՀՀ պետականության ճակատագիրը։ Սա մեր պետականության գոյության համար չափազանց կարևոր քայլ է։ Եվ չափազանց կարևոր է, որ Հայաստանը կարողանա հնարավորինս նվազեցնել ՌԴ դերակատարությունն այդ գործընթացում։ Եվ ես շատ ուրախ եմ, որ այդ գործընթացի նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրություն կա և ԱՄՆ-ի և ԵՄ կողմից»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով նոր մեկնարկած՝ հայ-թուրքական բանակցություններին։

Նախկին պատգամավորը նաև հույս ունի, որ մոսկովյան առաջին հանդիպումից հետո հաջորդ հանդիպումները տեղի կունենան Երևանում և Անկարայում, արդեն, միայն երկկողմ ձևաչափով՝ առանց որևէ ազդեցության։ Նա գտնում է, թե պետք է թույլ չտալ, որ Ռուսաստանն ազդեցություն ունենա հայ-թուրքական բանակցությունների վրա։

«Եթե ՌԴ-ն ազդեցություն ունենա, այն չի լինի հայ-թուրքական, կլինի ռուս-թուրքական բանակցություններ»,- ասաց նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31