Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանալի մյուս տրանսպորտային միջոցների համար։
Սյունիքի, Արագածոտնի, Շիրակի մարզերի, Լոռու մարզի Սպիտակի ոլորանների և Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Կարդացեք նաև
Շիրակի մարզի Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջաններում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Արտակարգ իրավիճակների նախարարություն