Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ: Այս մասին ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:
Հաշվի առնելով Իլհամ Ալիեւի վերջին այցը Ուկրաինա՝ քննարկվել է ներուկրաինական կարգավորման խնդիրը: Պուտինը պատմել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ վերջերս տեղի ունեցած շփումների մասին՝ կապված Ռուսաստանի անվտանգությունն ապահովող երաշխիքների տրամադրման հետ:
Նախագահները կարծիքներ են փոխանակել Ղազախստանի վերջին իրադարձությունների վերաբերյալ, գոհունակություն հայտնել, որ հաջողվել է օպերատիվ կերպով իրավիճակը կայունացնել, մասնավորապես, շնորհիվ ՀԱՊԿ ուժերի ներկայության:
Նաեւ վերահաստատվել է տրամադրվածությունը՝ ամրապնդել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ