Հունվարի 18–ին «Ալյանս» կուսակցության Բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, ստացել է Հայաստան Հանրապետության անձնագիր։ Հատկանշական է, որ նա ստացավ հայկական քաղաքացիությունը հենց իր ծննդյան օրը։
«Ինձ համար նշանավոր եւ պատմական օր է ստանալ անձնագիր, այն էլ իմ ծննդյան օրը», – նշել է նա։ Նատալյան շնորհակալություն է հայտնել հայկական իշխանություններին անձնագիր ստանալու հնարավորության համար, քանի որ պատրաստ է բարի գործեր անել հայկական հողում։
«Լավ է ուշ, քան երբեք», – ասեց մաքուր հայերենով Արզաքանցյանի կինը, որը վերջին ամիսներին ակտիվորեն ուսումնասիրում է հայոց լեզուն։
Կարդացեք նաև
Մամուլի հաղորդագրություն