Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկանց համոզում են, որ թքած արժեքների վրա՝ մենք գնում ենք ավելի լավ ապրելու ճանապարհով». Տիգրան Աբրահամյան

Հունվար 18,2022 17:56

«Ակնկալել, որ իշխանությունը կարող է ճշմարտություն մատուցել՝ տրամաբանական չէ: Նախապայմանների մասին բաց տեքստով խոսում են թուրք տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ Էրդողանը, որն այս գործընթացի մեկնարկում ներկայացնում էր, թե Վրաստանի վարչապետի միջոցով ՀՀ վարչապետից ստացել է պատրաստակամություն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա նշեց, որ այս իշխանության համար հայրենիքը գոյություն չունեցող գաղափար է, կա իշխանություն պահելու կարեւորություն ու դա է առաջին պլանում. «Մարդկանց համոզում են, որ թքած արժեքների վրա՝ մենք գնում ենք ավելի լավ ապրելու ճանապարհով»:

Ըստ պատգամավորի, եթե մի որոշ շրջան իսկապես փոփոխություն լինի, դա կարճ է տեւելու, որովհետեւ Թուրքիայի՝ պարբերաբար հրապարակվող քարտեզներում Հայաստանը գոյություն չունի:

Հարցին՝ ռազմավարական առումով հայելային հետքաշումը ի՞նչ է նշանակում մեզ համար՝ Տիգրան Աբրահամյանը պատասխանեց, որ հատվածներ կան, որ եթե մենք 3 կմ հետ ենք քաշվում, ադրբեջանցիները ոչ միայն հայտնվում են հայկական բնակավայրերում, այլ մենք հետ ենք քաշվում նաեւ մեր կոմունիկացիաներից: Երկրորդ խնդիրն է այստեղ առաջանում՝ մենք տեսել ենք, որ այս ընթացքում ադրբեջանական զորքերը տարբեր օպերացիաների, հարձակումների, ագրեսիայի արդյունքում անարգել ելումուտ են ապահովում ՀՀ սուվերեն տարածքում: Հիմա պատկերացրեք իրավիճակ, որ մենք եւս 3 կմ պայմանական հետ ենք քաշվում մեր բնակավայրերից, կոմունիկացիաներից, որոնք ստանում են չեզոք գոտու կարգավիճակ, իսկ ո՞վ է վերահսկելու ադրբեջանական հաջորդ ագրեսիան, մինչեւ ո՞ւր ենք հետ քաշվում: Եթե մենք համարում ենք, որ Ադրբեջանը գտնվում է մեր սուվերեն տարածքում, ո՞րն է իմաստը, որ 3 կմ զիջենք ու հետքայլ կատարենք: Իշխանությունը փորձում է ցույց տալ, թե ջանքեր է գործադրում իրավիճակը շտկելու, բայց մեզ գլորում է շատ ավելի վատ վիճակի»:

Մանրամասները՝ շուտով տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31