«Ես քաղաքացիներին խորհուրդ կտամ, որ գործատուների հետ հարցը դնեն կառավարության առջեւ: ՍԴ-ն ասել է, որ ձեր հաշվին վճարման պարտականությունը հակասահմանադրական է, ՍԴ-ն որեւէ բան գործատուի մասին չի ասել ու պարտականությունը գործատուի վրա չի դրել, պետության վրա է դրել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ խոսելով ՊՇՌ թեստերի մասին ՍԴ որոշման մասին:
Նա ասաց, որ վարչական ակտ կարող են գրել գործատուի վրա, գործատուն այն կարող է բողոքարկել Վարչական դատարանում: Ըստ Վարդեւանյանի, ՍԴ որոշումից հետո պետք է ներողություն խնդրեն ու ասեն՝ եթե թույլ կտաք, սոցիալական բեռը մեզ վրա չլինի, հաջորդիվ կկարգավորենք, բայց այս իշխանությունները ներողություն չեն խնդրում ու հարցն էլ անլրջացնում են:
Վարդեւանյանը նշեց, որ ինքն ու իր ընտանիքի անդամները պատվաստվել են ու համարում են դա ճիշտ որոշում, պատվաստված լինելով՝ էլի վարակվում են, տեւում է 1-2 օր, որոշ մարդկանց մոտ՝ 3-4 օր: Պատվաստվելու համար, ըստ նրա, պետությունը պետք է խթանի:
Կարդացեք նաև
Նա ընդգծեց, որ տարրական հարգանք ՍԴ որոշման նկատմամբ չկա, եթե Ամերիկայում լինեինք, մարդիկ կարիք չէին ունենա պայքարել, շարժում սկսել, որ ՍԴ որոշումը կատարվեր:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ