Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործընթացը չի կարող լինել Փաշինյանի օրոք․ կապիտուլյացիա ստորագրածը հա էլ կստորագրի»․ Մամիջանյան

Հունվար 18,2022 17:40

«Էրդողանի եւ Թուրքիայի մյուս պաշտոնյաների հայտարարություններից պարզ է, որ Թուրքիան գործընթաց է մտնում նախապայմաններով»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ-Թուրքիա երկխոսության հայկական կողմի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն այսօր ասել էր, որ իշխող ուժն առանց նախապայմանների է պատրաստ բանակցել Թուրքիայի հետ եւ ընդդիմությանը կոչ էր արել պատասխանել՝ իրենք կո՞ղմ են առանց նախապայմանների երկխոսությանը։

Հայկ Մամիջանյանը նշեց․ «Այդ գործընթացը չի կարող լինել հայ ժողովրդի մեջքի հետեւում։ Ամեն ընթացիկ իրադարձության մասին հիմնականում տեղեկացել ենք Չավուշօղլուից, հետո նոր մեր ԱԳՆ-ից… Գործընթացը չի կարող տեղի ունենալ ի հաշիվ արցախյան հակամարտության, թեպետ Չավուշօղլուն արդեն հայտարարել է, որ ամեն ինչ համաձայնեցնում են Ադրբեջանի հետ։ Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ առանց սփյուռքից կարծիք հարցնելու, առանց պատերազմի ժամանակ Թուրքիայի վայրագություններն անտեսելու»։

Պատգամավորի խոսքով՝ գործընթացը չի կարող տեղի ունենալ Նիկոլ Փաշինյանի օրոք․ «Որովհետեւ մեկ անգամ կապիտուլյացիա ստորագրածը հա էլ կստորագրի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31