Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բա ի՞նքը, Լեւոն Տեր-Պետրոսյանն առանձին ճամբա՞ր է, իշխանություններին ասում է պատուհաս, իր քայլերն ու գործողությունները ո՞րն են». Իշխան Սաղաթելյան

Հունվար 18,2022 17:23

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ գնահատական տալով՝ ասել էր. «1. Փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը: 2. Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը, ներքին հակասություններով հանդերձ, նույնպես միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է զավթել իշխանությունը: 3. Ըստ այդմ, երեք ճամբարներում էլ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են»:

Իշխան Սաղաթելյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, արձագանքելով Տեր-Պետրոսյանին՝ ասաց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակեց մնալ նույնը՝ նույնիսկ երկիրը աղետի գնալուց հետո: Երբ որ ինքը ասում է, որ Նիկոլ Փաշինյանը պատուհաս է եւ հետո իր քայլերով ու գործողություններով շատ հաճախ նպաստում է, որ ինքը շարունակի պաշտոնավարել, սա արդեն անհասկանալի է: Այդ դեպքում ինքը, որ մասնակցում էր ընտրություններին, իշխանազավթման փո՞րձ էր: Ամբողջ խնդիրը հետեւյալն է, որ նաեւ արտախորհրդարանական շատ ուժեր մեր այսօրվա պայքարը փորձում են դիտարկել պայքար հանուն իշխանության: Հասարակությանը ներկայացնում են՝ դե լավ, ամեն ինչ նույնն է, ոչինչ չի փոխվելու: Սրանով փորձում են վարկաբեկել մեր պայքարը: Այս պայքարի օրակարգը, մեխը Հայաստանն է, Արցախը ու հայ ժողովուրդը: Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակում է մնալ իր գծի մեջ: Ամեն կերպ նպաստել, որ այս իշխանությունները շարունակեն գոյատեւել»:

Փոխանցեցինք՝ ասում է՝ ըստ էության երեք ճամբարներդ էլ նույնն եք՝ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Քոչարյան՝ Սաղաթելյան արձագանքեց. «Բա ի՞նքը, ինքը առանձին ճամբա՞ր է, իշխանություններին ասում է պատուհաս, երկիրը սարսափելի ընթացքի մեջ է, իր քայլերն ու գործողությունները ո՞րն են»:

Մեր դիտարկմանը, որ Տեր-Պետրոսյանը քայլ արեց, ասաց՝ համախմբվենք, Քոչարյանը հրաժարվեց՝ Սաղաթելյանն արձագանքեց. «Այդ համախմբման փորձ անողը հիշեք 2008-ին ինչ էր անում ու առհասարակ: Այսօր իշխանությունը իր գաղափարախոսության հետեւորդներն են, ինքը երեւի շատ հանգիստ է, որ իր գաղափարախոսությունը հաղթել է, որ պետք է տանք, այս ամեն ինչը բեռ էր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31