Ինչպես տեղեկացրել էինք, երեկ՝ հունվարի 17-ին նախատեսվում էր անցկացնել Վարչական դատարանի նիստ նվիրված՝ Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու նիստ անցկացնելու արգելքի վերացմանը: Սակայն, ինչպես ավելի ուշ պարզ դարձավ, նշված դատական նիստը հետաձգվել է:
Հիմնավորումը եղել է այն, որ նիստի մասին պատշաճ ծանուցում չի ստացել ՀԱՍԿ կուսակցությունը:
Aravot.am-ը փորձեց կապ հաստատել կուսակցության ղեկավար Արկադի Փելեշյանի եւ ավագանու այլ անդամների հետ: Սակայն վերջիններիս կապ հաստատել չհաջողվեց, մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:
Հիշեցնենք, որ վաղը՝ հունվարի 18-ին էլ Վերաքննիչ քրեական դատարանը քննելու է «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ բողոքը։
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ