«Էրդողանական Թուրքիան այն Թուրքիան չէ, որի հետ կարելի է ակնկալել կամ պատկերացնել, որ կարելի է առանց նախապայմանների կամ մի փոքր օգուտով դուրս գալ այս բանակցություններից»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ-Թուրքիա երկխոսության հայկական կողմի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն այսօր ասել էր, որ իշխող ուժն առանց նախապայմանների է պատրաստ բանակցել Թուրքիայի հետ եւ ընդդիմությանը կոչ էր արել պատասխանել՝ իրենք կո՞ղմ են առանց նախապայմանների երկխոսությանը։
«Բացեք քարտեզն ու տեսեք, թե ինչպիսի քաղաքականություն է վարում ծավալապաշտական Թուրքիան Սիրիայում կամ Իրաքում։ Հասկանանք, որ բանակցությունների առաջմղումն առանց նախապայմանների հնարավոր չէ պատկերացնել։ Բացի այդ, հայ-թուրքական հարաբերություններն ուղղակի կապված են հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Թուրքիան չի թաքցրել, որ ամեն ինչ համաձայնեցնում է Ադրբեջանի հետ»-շեշտեց Աննա Գրիգորյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ