Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արթուր Վանեցյանին հարցրեք՝ ինձ ստուգե՞լ են, գործակա՞լ եմ, թե ոչ»․ Ռուբինյանը՝ Խամոյանին

Հունվար 18,2022 16:07

ԱԺ լիագումար նիստում այսօր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը շարունակեց թուրքական ազդեցության գործակալների թեման ու պարզաբանեց, թե ինչ հարցերի պատասխան է ակնկալում ԱԺ փոխնախագահ, ՀՀ-Թուրքիա երկխոսության հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանից։

Խամոյանը հիշեցրեց՝ ավելի վաղ հետաքրքրվել էր, թե ինչ է արել Ռուբինյանը Թուրքիայում գտնվելու ժամանակ, նա էլ պատասխանել է, որ Հրանտ Դինքի անվան հիմնադրամներից մեկի ծրագրով տեղի համալսարաններից մեկին կից գործող Ստամբուլի քաղաքականության կենտրոնում կատարել է ուսումնասիրություն՝ Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացներում հ/կ-ների ազդեցության մասին։

«Դրանից անմիջապես հետո եկել եք ՀՀ եւ մասնակցել իշխանափոխությանը։ Ես հետաքրքրվել էի ձեզանից՝ այդ փորձը կիրառե՞լ եք ՀՀ-ում։ Դուք հերքեցիք, բայց վստահաբար պետք է պարզաբանեք եւ ցրեք բոլոր այն մտավախությունները, որոնք առկա են։ Շեշտել եմ՝ կարո՞ղ է լինել ողջամիտ կասկած, որ թուրքական ազդեցության գործակալ եք եղել»,-ասաց Ագնեսա Խամոյանը։

Նա նաեւ հիշեցրեց, որ ազդեցության գործակալների մասին առաջին անգամ Նիկոլ Փաշինյանն է խոսել, երբ ասել է, որ ՀՀ-ում կան գործակալներ․ «Նա, լինելով վարչապետ ու ունենալով լծակներ՝ մինչեւ օրս քայլ չի ձեռնարկել՝ այդ գործակալներին հայտնաբերելու ուղղությամբ։ Նա այս ամբիոնից ոչ կայուն վիճակում բղավել է, ինձ է մեղադրել Ադրբեջանի ազդեցության գործակալ լինելու մեջ։ Սպասում եմ, որ հաղորդում ներկայացնեք, պարոն Վահագն Ալեքսանյան, ձեր հարցին ի պատասխան է նա դա ասել»։

Ռուբեն Ռուբինյանն այսպես արձագանքեց․ «Ձեր տրամաբանությունն եմ ուզում հասկանալ։ Ի՞նչ ավելի պարզաբանեմ, եթե իմ փոխարեն արդեն պարզաբանեցիք։ Արդեն ասացիք, թե հեղափոխությունից 5 ամիս առաջ Թուրքիայում ինչ եմ արել։ Էլ ի՞նչ կա պարզաբանելու։ Կամ մեղադրանք պետք է լինի եւ այն ապացուցվի, կամ չկա մեղադրանք, կա սպեկուլյացիա»։

Ապա Ռուբինյանը կոչ արեց փաստեր ունենալու դեպքում կամ դիմել իրավապահներին, կամ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին հարցնել՝ երբ ինքը նշանակվում էր ԱԳ փոխնախարար, ԱԱԾ-ն իրեն ստուգե՞լ է՝ ինքը գործակա՞լ է»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31