Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Որեւէ մեկը դիտավորությամբ չէր կարող թաքցնել դա». Նախարարի մամուլի խոսնակը՝ Աղվան Վարդանյանի նախաձեռնության մասին

Հունվար 18,2022 15:42

2021 թ. դեկտեմբերի 30-ի նիստում կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության առաջարկությանը։ Նախագծի փաթեթից պարզ է դառնում, որ դա վերաբերում է ՀՀ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի օրենսդրական նախաձեռնությանը, սակայն կառավարության որոշման տեքստում այդ մասին չի հիշատակվում, եւ տպավորություն է ստեղծվում, թե նախաձեռնության հեղինակը կառավարությանն է։ Այդ թեմայով հարցազրույց էր տվել նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ դարձյալ չնշելով նախաձեռնության հեղինակի անունը:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանից հարցրինք՝ ինչու չի նշվել նախաձեռնության հեղինակի անունը: «Բոլորին հայտնի է, թե ով է այդ նախաձեռնության հեղինակը, հետեւաբար որեւէ մեկը դիտավորությամբ չէր կարող թաքցնել դա»,-ասաց ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31