Ստվերների շրջիկ թատրոնի գաղափարն ապագա ռեժիսոր Դավիթ Ավանեսյանի մոտ առաջացավ այն ժամանակ, երբ համակուրսեցին՝ Նարե Գևորգյանը, պատմեց իր փորձի մասին, երբ ճամբարում ստվերային ներկայացում է կազմակերպել երեխաների համար: Այդպես էլ ստեղծվեց փոքրիկ թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարը հենց Նարեն է: Բոլոր դերասաններն ուսանողներ լինելով` ներկայացումներին մասնակցում են կամավորական սկզբունքներով:
«Ես նպատակ ունեմ ստվերների շրջիկ թատրոնով այցելել տարբեր կրթօջախներ և այդպիսով երեխաներին մասնակիցը դարձնել թատրոնի կյանքին»,-մեզ հետ զրույցում ասել է ստվերների շրջիկ թատրոնի համահիմնադիր Դավիթ Ավանեսյանը:
Բեմելը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 27-ին, Նարեկացի արվեստի միությունում: Առաջին ներկայացումը փոխակերպված «Կարմիր գլխարկն» էր:
«Ցանկանում ենք նաև այցելել դպրոցներ, աշակերտների հետ պատրաստել ստվերային կերպարներ, որոնք էլ կկենդանան և կդառնան ներկայացման մի մասը: Իհարկե, վերջում դրանք կնվիրենք երեխաներին»,-հավելել է Դավիթ Ավանեսյանը:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Դավիթ Ավանեսյանը