Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիշերը տեսա այդ հարցազրույցը եւ ցնցվեցի, որ նման մտքեր են հնչում»․ Գեղամ Նազարյան

Հունվար 18,2022 13:37

«Մի փորձեք ապրել այնպես, կարծես թե պատերազմ չի եղել։ Չի կարելի ապագա կառուցել այն մտքով, որ նման բան չի եղել, որ ոչինչ, թե տղաները զոհվեցին, կարեւորը՝ թուրքերը կգան, ՀՀ-ում կբուժվեն»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։

ՔՊ-ականների շարքերից ինչ-որ արձագանք լսվեց, ինչին ի պատասխան Նազարյանը մատնացույց արեց պատգամավորներից մեկին ու ասաց․ «Ասել եք․․․ես էլ գիշերը տեսա այդ հարցազրույցը եւ ցնցվեցի, որ նման մտքեր են հնչում»։

Հիշեցնենք, որ երել ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր․ «․․․Ինքս էլ այդպիսի մեսիջ եմ ուղարկել մեր բժշկական ձեռնարկություններին, որ արդեն արդիական սարքավորումներ ձեռք բերեն, որոնք արհեստական ինտելեկտով են աշխատում: Մեր բժիշկները բավականին լավ կրթություն ունեն ու հնարավոր է այդտեղի բնակչությունը, կապ չունի՝ թուրք են, Գյումրիից օգտվեն: Մենք կօգտվենք այն ծառայություններից, որոնք Թուրքիայում են զարգացած»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31