Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Ռուբինյան, նման թույլ նյարդային համակարգով ինչպե՞ս եք բանակցելու»․ Գեղամ Մանուկյան

Հունվար 18,2022 13:16

«Տպավորություն կա, որ Ռուբեն Ռուբինյանին ուզում են օժտել անձեռնմխելիության եւս մեկ շերտով․ հանկարծ իրեն չքննադատենք, որովհետեւ նա բանագնացն է, ուրեմն չի կարելի։ Չի կարելի նաեւ քննադատել, թե նա ինչ օրակարգով է բանակցում, ի՞նչ իրավակարգավորումներով է նշանակվել»,-ԱԺ լիագումար նիստում այսօր խոսելով ՀՀ-Թուրքիա երկխոսության հայկական կողմի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի մասին՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ իրենք Ռուբինյանին անձնապես չեն քննադատում, թեեւ երեկվա միջադեպը հաշվի առնելով՝ կարելի է ասել․ «Պարոն Ռուբինյան, նման թույլ նյարդային համակարգով ինչպե՞ս կարելի է ՀՀ-ն ներկայացնել նման դժվար բանակցային գործընթացում։ Քննադատվում են բոլոր այն գործողությունները, որոնց արդյունքում հիմա ՀՀ-ն ներկայացնում է ԱԺ փոխնախագահը։ Ի՞նչ կարգավիճակ ունի նա, մինչեւ հիմա դա հստակ չէ, ի՞նչ լիազորություններով է նա ներկայացնում ՀՀ-ին, մշակվե՞լ է աշխատանքային կանոնակարգ այդ բանակցություններում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31