Ադրբեջանից հայտարարել են, որ երկրի քաղաքացիների կկարողանան Արցախի՝ իրենց վերահսկողության տակ հայտնված տարածքներ այցելել տարեկան մեկ անգամ: Այդ մասին ասել է Ավտոմոբիլային տրանսպորտի պետական ծառայության ղեկավար Անար Ռզաևը:
Նա նշել է, որ այցերը կարող են իրականացվել ուղևորատար ավտոբուսներով, ընդ որում, ուղևորները կունենան դժբախտ դեպքերից ապահովագրություն: Պատերազմի հերոսներին, զոհերի ընտանիքների անդամներին և հաշմանդամներին կթույլատրվի այդ տարածքներ այցելել անվճար:
Երթուղիները կբացվեն հունվարի 24-ից: Ավտոբուսներն Արցախի տարածքում կշարժվեն ոստիկանների ուղեկցությամբ: Բացի այդ, յուրաքանչյուր ավտոբուսում կլինի ոստիկանության ծառայող:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ