Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Ռուսաստանին անջատեն SWIFT համակարգից, դա խնդիրներ կառաջացնի՞ մեր մոտ

Հունվար 18,2022 12:59

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է բիզնեսի կառավարման մագիստրոս, ԿԲ վիճակագրության վարչության նախկին աշխատակից, մասնավոր բանկերից մեկի նախկին բաժնի պետ Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը, ինչն այսօր քննարկվում է ԱԺ լիագումար նիստում։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը թեկնածուից հետաքրքրվեց Ռուսաստանի առնչությամբ հնարավոր զարգացումներից։

«ԱՄՆ կոնգրեսում քննարկում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որի առանցքում SWIFT (Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպություն, որի ցանցը հնարավորություն է ընձեռում ամբողջ աշխարհի ֆինանսական հաստատություններին ուղարկել և ստանալ տեղեկատվություն ֆինանսական գործարքների մասին) համակարգից Ռուսաստանին անջատելու հեռանկարն է։ Հաշվի առնելով ԿԲ-ի վերլուծական կարողությունները ՝ գնահատվե՞լ է նման հեռանկարի ազդեցությունը մեր բանկային համակարգի համար։ Եթե նման քայլի դիմեն, եթե Ռուսաստանն անջատվի այդ համակարգից, դա խնդիրներ կառաջացնի՞ մեր մոտ»,-հարցրեց պատգամավորը։

Հովհաննես Խաչատրյանը պատասխանեց․ «Իհարկե, ՌԴ-ն որպես հիմնական տնտեսական գործընկեր է, եւ ցանկացած շոկեր պետք է գնահատվեն ՀՀ տնտեսության վրա․ ռուսական ընկերությունների՝ SWIFT-ի հետ կապված սահմանափակումները շատ մեծ են, էական բաներ են փոխելու տարածաշրջանում։ Տնտեսական խնդիրներից, արժութային շոկերից առաջացած խնդիրները կարող են ներթափանցել մեր մոտ։ Ռիսկերը գնահատվում են, բայց կախվածությունը հիմա ավելի նվազ է»։

Ըստ Խաչատրյանի՝ ԵՏՄ շրջանակներում ՀՀ-ն եւ բոլոր մյուս անդամները կարող են չգրված կոնսենսուսով չհայտնվեն սանկցիաների տիրույթում․ «Աշխարհաքաղաքական նկրտումներից բացի՝ չկան այլ պատճառներ, որոնք կարող են ավտոմատ կերով տարածվել այլ երկրների վրա։ SWIFT-ին այլընտրանքներ են ստեղծվում, բայց, ամեն դեպքում, այդ համակարգը գլոբալ է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31