Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԱԾ-ն բացահայտել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Արցախի բնակչին լրտեսության դրդելու հերթական դեպքը

Հունվար 18,2022 12:49

Վերջին օրերին Ադրբեջանի հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերում ակտիվացրել են Արցախում բնակվող անձանց հետ կապ հաստատելու փորձերը՝ նրանց շրջանում խուճապ տարածելու և կամ վերջիններից տեղեկություններ հավաքագրելու նպատակով:

Հերթական դեպքում կեղծանվան տակ գրանցված թելեգրամյան օգտատերը, ներկայանալով որպես հայուհի, Արցախում բնակվող անձի հետ սկզբում վարել է մտերմություն ձևավորելու նպատակ հետապնդող խոսակցություն, նրան ուղարկել իր մերկ վիճակում նկարները, պահանջել նույնպիսի նկարներ, որից հետո իրենց մեջ վարված հաղորդակցության բովանդակությունը հրապարակելու սպառնալիքի տակ պահանջել տրամադրել տեղեկություններ, տարբեր տեղանքների լուսանկարներ, խոստանալով նաև վճարել մատուցած ծառայությունների դիմաց՝ նախապես ուղարկված բանկային հաշվին գումար փոխանցելու եղանակով:

ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը ստուգում է վերը նկարագրված դեպքի հանգամանքները, Ադրբեջանի հատուկ ծառայություններին տրամադրված տեղեկությունների բովանդակությունը, ծավալը, ինչպես նաև արարքի կատարման շարժառիթներն ու նպատակները:

Միաժամանակ կրկին հորդորում ենք սոցիալական ցանցերում զերծ մնալ անծանոթ օգտատերերի հետ շփումներից ու կասկածելի առաջարկներ ընդունելուց, Արցախի Հանրապետության անվտանգությանը սպառնացող տեղեկություններ տրամադրելուց, իսկ նման պահանջներ կամ առաջարկներ ներկայացվելու դեպքերի մասին անհապաղ հաղորդել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը:

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31